Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ անդամ․ «Բանակցության սեղան վերադարձի համար նախ պետք է գործադրել համապատասխան քայլեր»․ Ա1+

Մարտ 30,2019 23:20

Ա1+ – Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Համբարձումյանը Վիեննայի  հանդիպումից հետո Փաշինյանի եւ Ալիևի մեկնաբանություններից հասկացել է, որ բանակցությունները դեռևս հեռու են արդյունավետությունից։

«Ինքնին երկխոսության փաստը գնահատելի է։ Եվ կարծում եմ, որ հետագա բանակցային գործընթացում հնարավոր կլինի կողմերի դիրքորոշումների հստակեցման առումով առաջընթաց արձանագրել»,- նշում է նա։ Իսկ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալը, նրա կարծիքով, չի ուրվագծվում։ «Բանակցության սեղան վերադարձի համար նախ պետք է գործադրել տնտեսական, ռազմաքաղաքական և այլ բաղադրիչներով համեմված համապատասխան քայլեր, որոնք հայկական կողմը նույնիսկ ուշացրել է»,-ասում է նա։

ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանի մոտ հարց է առաջացել, թե ինչ է քննարկվել և ինչի շուրջ է քննարկումը եղել, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը և թե՛ Մինսկի խումբն ընդունելի են համարել, սակայն չշտապեց գնահատական տալ։

Եղիազարյանի համար հետաքրքիր է նաև, թե արդյո՞ք լուծվել է բանակցություններին Արցախի ներգրավվածության հարցը։ Իսկ իշխանափոխությունից հետո, ըստ նրա, կարելի էր ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել բանակցություններում։ «2016 թվականի ապրիլը, երբ որ Ադրբեջանը խախտեց, շատ կոպիտ ձևով, 94 թվականի կնքված զինադադարը։ Այսինքն՝ առաջացավ լրիվ նոր իրավիճակ, և այստեղ շեշտադրումները կարող էր հայկական կողմը փոխել»,- ընդգծեց  նա։

Իսկ Կիրո Մանոյանը վստահ է, որ Ադրբեջանը խախտելու է պայմանավորվածությունները։

Մանրամասները՝  տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031