Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացահայտել գյուղապետի սպանությունը». ՀՅԴ-ն դատախազության դիմաց ցույց է անում

Ապրիլ 02,2019 16:42

«Հայ հեղափոխական Դաշնակցության» նախաձեռնությամբ այս պահին ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ տեղի է ունենում բողոքի ցույց, որի պահանջն է` իրականացնել 2013թ.-ին աշխատավայրի դիմաց կրակոցից սպանված Պռոշյանի գյուղապետ, Արցախյան ազատամարտի մասնակից Հրաչ Մուրադյանի գործի լիարժեք քննություն։

Հիշեցնենք, որ գյուղապետի սպանության փաստով գործի վարույթը 2018թ.-ին կասեցվել էր` մեղադրյալների հայտնաբերված չլինելու պատճառով։

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, նախկին պատգամավոր ու նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց` իրավապահներն անգործություն են դրսեւորել, նախաքննությունն իրականացրել են օրենքի խախտումներով, ուստի պահանջում են, որպեսզի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր անմիջական վերահսկողության ներքո առնի խնդիրը, իսկ սպանության պատվիրատուները` բացահայտվեն եւ պատժվեն։

Ըստ Արծվիկ Մինասյանի` 2008թ.-ից Հրաչ Մուրադյանը ենթարկվել է հետապնդումների. եղել է առեւանգման փորձ, կրակոց նրա մեքենայի վրա, գույքի հրկիզում։ Սակայն, Արծվիկ Մինասյանի բնորոշմամբ, նախաքննական մարմինն անգործություն է դրսեւորել այդ փաստերի հանդեպ։

Արծվիկ Մինասյանը նաեւ տեղեկացրեց` գլխավոր դատախազից զանգ է ստացել, որով վերջինս հայտնել է` հարազատի հուղարկավորության արարողությանն է, ինչի պատճառով ցուցարարներին կմոտենա քիչ ուշ:

Մանրամասն տեսանյութում։

Ուղիղ։ Դատախազության դիմաց ՀՅԴ-ն ցույց է կազմակերպել Հրաչ Մուրադյանի սպանության գործի քննության հետ կապված դժգոհությունների առթիվ

Gepostet von Aravot am Dienstag, 2. April 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930