Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները խորությամբ ձեռնամուխ եղան նախկինների օրոք տեղի ունեցած դեպքերի բացահայտմանը եւ թալանված գումարների վերադարձին։ Ըստ այդմ, այս մեկ տարվա ընթացքում հարուցվել են բազմաթիվ գործեր, պետբյուջե վերադարձվել գումարներ, իսկ մի շարք գործեր շարունակում են քննվել։
ՀՀ Գլխավոր դատախազությունը հրապարակել է 2018 թվականի գործունեության զեկույցը, որն ուսումնասիրելիս «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր փաստեր հայտնաբերեց։
Այսպես, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018 թվականին ՀՀ դատախազություն է ուղարկվել 7 տեղեկանք։ Այս մարմինը եւս Դավիթ Սանասարյանի նշանակումից եւ հեղափոխությունից հետո բազմաթիվ ուսումնասիրություններ է անցկացրել, սակայն փաստացի դատախազություն ուղակված է եղել ընդամենը 7 տեղեկանք։
Դավիթ Սանասարյանը տեղեկանք է ներկայացրել ՀՀ անշարժ գույքի կադաստրում բացահայտումների մասին։ Այդ տեղեկանքներն ուղարկվել են Լոռու, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի դատախազություններ դրանցում ներկայացված փաստերում հանցագործության հատկանիշների առերեւույթ առկայությունը ստուգելու համար։ Ըստ այդմ, Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շահումյան գյուղի բնակիչ Մարգարիտա Մանվելովայի կողմից 2018թ. սեպտեմբերի 3-ին կոմիտեի Լոռու մարզի ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր կեղծ քաղաքաշինական փաստաթղթեր ներկայացնելու եւ դրանց
Կարդացեք նաև
հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարվելու դեպքի առթիվ։ Քրեական գործ է հարուցվել նաեւ Աչաջուրի համայնքապետարանի աշխատակցի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ, իսկ, ահա, Գավառի բաժնում գործ չի հարուցվել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































