Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ապրիլ 13,2019 16:10

Ապրիլի 10-ից 13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եվ գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը:

Միջպետական հանձնաժողովը կազմավորվել է «ՀՀ  և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» 1996թ. սեպտեմբերի 27-ի համաձայնագրի համապատասխան:

Հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքներին հայկական կողմից ներգրավվել են պաշտպանության նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են հանձնաժողովի 11-րդ նիստի որոշումների կատարմանը, ռուսական կողմին հանձնված և հանձնման ենթակա ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման կետերի անվանացանկին համապատասխան ռազմավանների օգտագործման իրավունքի գրանցման վկայականների համադրմանը, ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայի ուժերով Գյումրիի քաղաքային ճանապարհների հատվածների նորոգման համար օգնության ցուցաբերմանը, ինչպես նաև ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմավանների գործունեությանն առնչվող այլ հարցեր:

Միջպետական հանձնաժողովի անդամները դիտարկման նպատակով այցելել են նաև ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:

Ապրիլի 12-ին անցկացված ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունը:

 

ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930