Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում հեռարձակվող ռուսական TV-ներն ատելության քարոզ են անում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին». Արման Բաբաջանյան

Ապրիլ 22,2019 21:15

«ՀՀ-ում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներն ատելության քարոզ են իրականացնում՝ ՀՀ-ի, ՀՀ իշխանությունների, ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Չունենք որեւէ լծակ եւ գործիք՝ այս խնդրի վրա ազդելու համար: Այդ հեռուստաալիքներով նաեւ կարծիք է ձեւավորվում Ռուսաստանի աշխարհաքաղաքականության մասին, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացին տեսակետ է ձեւավորում Եվրամիության, ԱՄՆ-ի հանդեպ: Այդ տեսակետը մեզ հետ որեւէ կապ չունի, բայց մեր քաղաքացիները ենթարկվում են այդ տրամադրություններին»,-ԱԺ նիստի ժամանակ այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ հարցուպատասխանի ընթացքում վերջինիս ուշադրությունն այս խնդրի վրա հրավիրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա մտահոգության առնչությամբ Տիգրան Հակոբյանը համաձայնություն հայտնեց. «Սա կարող է ունենալ միայն օրենսդրական լուծում: Աշխարհում չկա օրինակ, երբ մի երկրի թվային մուլտիպլեքսում գործում են օտարերկրյա հեռարձակողներ, այն էլ՝ օտարալեզու հեռարձակմամբ, քաղաքական-քարոզչական բովանդակությամբ: ԱԺ-ն ունի մեկ տարի՝ այց բացը շտկելու համար: Պետք է հստակ ամրագրել, որ հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռարձակողներ լինել չեն կարող, եթե դրանց արտադրանքը թարգմանված չէ հայերեն: Իսկ հայերեն կարող են թարգմանվել մանկական-կրթական հաղորդումները: Այսինքն, այս քաղաքական խնդրին պետք է տալ օրենսդրական լուծում, որպեսզի այն չառաջացնի քաղաքական լարվածություն: Անգամ բազմազգ բնակչությամբ Ռուսաստանի թվային մուլտիպլեքսում չկա, ասենք, Բելառուսի հեռուստաալիք: Նման իրավունք մենք էլ կարող ենք իրացնել՝ առանց սահմանափակելու խոսքի ազատությունը: Օտարերկրյա հեռուստաընկերություններն ազատ են հեռարձակվել կաբելային ցանցերում կամ համացանցում: Սա խոսքի ազատության ոտնահարման հետ կապ չունի, բայց երաշխավորում է ՀՀ-ի տեղեկատվական եւ լեզվական անվտանգությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930