Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանության պետ. «Ոչ մի տեսախցիկ չի հանվել, միայն սահմանված 68 կմ/ժամից ցածր արագություն ֆիքսող արագաչափերն են հանվել»

Մայիս 03,2019 16:17

«30 հոգով պետք է գնանք իրեն տեսնենք, բայց ինքը չի՞ ուզում գա իր ժողովրդին տեսնի: Թող գա, տեսնի, ուրիշ տարբերակ չենք քննարկում»,- այսօր այսպես ասացին ճանապարհը փակած տաքսու վարորդները, որոնք հանդիպում էին պահանջում Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հետ:

Taxi drivers have blocked Abovyan-Koryun crossroad in Yerevan, Armenia

Taxi drivers have blocked Abovyan-Koryun crossroad in Yerevan, Armenia

Taxi drivers have blocked Abovyan-Koryun crossroad in Yerevan, Armenia

Taxi drivers have blocked Abovyan-Koryun crossroad in Yerevan, Armenia

Taxi drivers have blocked Abovyan-Koryun crossroad in Yerevan, Armenia

Վարորդները պահանջում էին, որպեսզի ՃՈ ոստիկանները տեր կանգնեն իրենց խոստմանը: Վարորդների խոսքով, Ճանապարհային ոստիկանության Ճանապարհային երթեւեկության կազմակերպության հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանն  իրենց խոստացել է, որ եթե իրենց տաքսիները կանգնեն Աբովյան փողոցի վրա, ապա տեսախցիկները չեն նկարի եւ տուգանք չի գա, սակայն արդեն 150 հազար դրամի  տուգանք է եկել եւ հիմա չեն վստահում ՃՈ-ին: Եվ ճանապարհը կբացեն միայն այն բանից հետո, եթե պետ Եգոր Կարապետյանը գա իրենց հետ հանդիպման: Նրանք պահանջում էին նշանը հանել եւ տեղում  տաքսու նշան դնել եւ ակտերն էլ «հեչ անել»:

Taxi drivers have blocked Abovyan-Koryun crossroad in Yerevan, Armenia

Ճանապարհային ոստիկանների՝ ճանապարհը բացելու եւ խոսակցությունը մայթին շարունակելու հորդորներին վարորդներն ընդառաջ չգնացին:

Քիչ անց բողոքի ցույցի վայր ժամանեց Եգոր Կարապետյանը: Վարորդները փորձեցին պարոն Կարապետյանից խոստում պոկել, որ հարցը լուծելու է, որ ճանապարհը բացեն, սակայն ՃՈ պետն ասաց, որ խնդրին դեռեւս ծանոթ չէ, հետեւաբար չի կարող խոստանալ: Վարորդներն ասացին, որ մինչեւ ընդհանուր հայտարարի չգան՝ ճանապարհը չեն բացելու: «15 անգամ ՃՈ կողմից խաբված մարդիկ ենք, ՃՈ պետը ասել է՝ գնացեք, ձեր հարցին լուծում կտանք, 20 անգամ գնացել ենք, բայց ոչ մի հարցի լուծում էլ չենք ստացել: Ես գնացել եմ «գայի», ինձ այնտեղ չեն ընդունել, ճանապարհը փակել եմ, որ մարդիկ մեզ ընդունեն»,-ասաց վարորդներից մեկը:

Կոնստանտին Կոստանյանը հիշեցրեց, որ ինքն ասել է՝ այստեղ կանգնելու դեպքում մարտի 19-ից հետո չեն տուգանվի: Վարորդները սակայն, փաստեր ներկայացրին, որ իրենք տուգանվել են այդ որոշումից հետո էլ:

Ապա պարոն Կոստանյանն ասաց, որ բոլոր ակտերը կբեկանվեն:

Եգոր Կարապետյանն ասաց, որ տարածքը կգծանշվի, նշանը կտեղադրվի եւ դրանից հետո տուգանք չի գրվի:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ են այդքան շատացել վթարները՝ 24 ժամում 4 հոգի է զոհվել, Եգոր Կարապետյանը պատասխանեց. «Շատ  ցավալի լուր էր, ունեցել ենք Երեւան քաղաքում երկու վրաերթ՝ տարբեր տեղերում, Մեղրիում զինվորականներ՝ երկու եղբայր մեքենայով դուրս են եկել հանդիպակաց գոտի, մի եղբայրը տեղում էր մահացել, մյուսը՝ հիվանդանոցում»,- ասաց ՃՈ պետը՝ կարծիք հայտնելով, որ վթարների շատանալու պատճառներից խուսափելու համար պետք է ընդամենը պահպանեն ճանապարհային երթեւեկության կանոնները:

ՃՈ պետը ցավալի է համարում, որ դպրոցահասակ երեխային պետք է բացատրել՝ ինչպես պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ այդ նույն կանոնները բացատրել նաեւ 30- 40 կամ 50 տարեկան մարդկանց:

Եգոր Կարապետյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է արագաչափեր ու տեսախցիկներ ավելի շատ տեղադրվեն, քանի որ շատացել են ճանապարհատրանսպորտային վթարները, ՃՈ պետը պատասխանեց. «Դրանց տեղադրելն ինքնանպատակ չէ, ուսումնասիրություն է կատարվում արագաչափերի հետ կապված, դիմում ենք համապատասխան քաղաքապետերին, գյուղապետերին, կլինեն համապատասխան թույլտվություն իրենց կողմից, նոր դրվում է նշված արագաչափը»: Ըստ պարոն Եգորյանի, ոչ մի տեսախցիկ չի հանվել, միայն սահմանված 68 կմ/ժամից ցածր արագություն ֆիքսող արագաչափերն են հանվել:

ՃՈ ղեկավարին փոխանցեցին նաեւ քաղաքացիների դժգոհությունները, թե իշխանափոխությունից հետո ՃՈ-ն լավ չի աշխատում, ինչին ի պատասխան, պարոն Կարապետյանն ասաց, որ իրենք շեշտը դրել են ավելի կոպիտ խախտումների վրա. «Նախազգուշացումներ ենք անում, ավելի քան 28-30 հազար նախազգուշացում է ուղարկվել վարորդներին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031