Լրահոս
Օրվա լրահոսը

Այն օժանդակությունը, որ այսօր ունի ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներից, հիմք է տալիս համոզվելու, որ այդ գործն առավել արդյունավետ է լինելու. Օսիպյան

Մայիս 03,2019 21:40

Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, լրատվության դաշտի բոլոր գործիչներին, բոլոր նրանց, ովքեր ապահովում են տեղեկացված լինելու մեր սահմանադրական իրավունքի իրացումը, նպաստում հանրային կարծիքի ձևավորմանը, աջակցում քաղաքացու հասարակական և իրավական գիտակցության բարձրացմանը:

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության դաշտում մենք, ըստ էության, գործընկերներ ենք, ուստի շնորհավորանքս ընդունեք նաև որպես գործընկերոջ ջերմ խոսք, որը գիտի ձեր աշխատանքի բոլոր բարդությունները, ինչպես և ակնհայտ տեսնում է այն աջակցությունը, որ բերում եք մասնավորապես մեր՝ ոստիկաններիս գործունեությանը:

Մենք ընդհանուր գործ ենք անում, և այն օժանդակությունը, որ այսօր ունի ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներից, հիմք է տալիս համոզվելու, որ այդ գործն առավել արդյունավետ է լինելու, իսկ փոխգործակցությունը՝ ավելի խոր ու բազմակողմանի:

Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, մասնագիտական ջանքի իրացում և հաջողություն ու երջանկություն անձնական կյանքում:

 

Վալերիյ ՕՍԻՊՅԱՆ

ՀՀ ոստիկանության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031