Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը գիտեն Քոչարյանի վարկանիշը. հորդորում եմ նրան նախագահ չանվանել. Ալեն Սիմոնյան

Մայիս 09,2019 10:10

«Ինձանից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, նրա վարկանիշը, բոլորս գիտենք։ Հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել նախագահ բառը, որովհետեւ նրանք երբեւէ չեն ընտրվել որպես նախագահ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն  հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է միանալ ՀՀ-ում ձեւավորվող ընդդիմադիր քաղաքական ուժերին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք ամեն ինչ հիշում ենք ու գիտենք, հիշում ենք Մարտի մեկը, ոչինչ չի մոռացվել, իսկ մնացածի պատասխանը կտա դատարանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Բոլորը գիտեն Քոչարեանի վարկանիշը – նա Արցախն ազատագրելու գլխաւոր հրամանատարն է, Հայաստանի նախագահն է, որը վերականգնեց մեր երկրի քայքայւած տնտեսութիւնը և պահպանեց հայ պետականութիւնը ձեր վարչապետի և նրա հոգևոր հայր լտպ-ի ոտնձգութիւններից, սադրանքներից ու քայքայիչ ազգակործան գործունէութիւնից։

    Ձեր վարկանի՞շը որն է։ Ո՞վ եք դուք, որ ժողովրդին ինչ որ բան յորդորեք։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031