Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը 44-օրյա պատերազմում զոհերի թիվը սխալմամբ է նշել 4800. պարզաբանում

Սեպտեմբեր 05,2026 10:14 Share

«Արմենպրես» – Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման, պարզաբանում է, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։

«Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,-հստակեցնում է Մարգարյանը։

Հիշեցնենք, որ ըստ հրապարակված պաշտոնական տվյալների` 44-օրյա պատերազմում հայկական կողմն ունեցել է 3833 զոհ։ «Ազատության» հրապարակումներից մեկում Քննչական կոմիտեն, ի պատասխան հարցման, ասել էր․ 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 հազար 981 հոգի։ Նրանցից 1702-ը ժամկետային զինծառայողներ են, 860-ը՝ պայմանագրայիններ, 368-ը՝ կամավորներ, 864-ը՝ պահեստազորային, 143-ը՝ այլ զորքերի զինծառայողներ և 44-ը՝ քաղաքացիական անձինք։ 191 քաղաքացու ճակատագիր հինգ տարի անց անհայտ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930