Լրահոս
Օրվա լրահոսը

Բելլա Քոչարյան. «Կյանք եւ ազատություն» գիրքը մեր նորագույն պատմության էջերից մեկն է»

Մայիս 12,2019 21:25

«Կոնգրես» հյուրանոցում կայացավ Արցախի 1-ին նախագահ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք եւ ազատություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը, խոսելով գրքի ստեղծման պատմության մասին, ասաց. «Շատ հետաքրքիր է, որ Ռոբերտն իր բնավորությամբ, իր էությամբ շատ բաց մարդ չէ: Բայց ինքն այդ գրքում այնքան բացվեց, այնքան բացեց իր ներքին աշխարհը, որ նույնիսկ զարմանում ես:

Այսօր մենք փաստորեն անցկացնում ենք գրքի երկրորդ՝ հայերեն տարբերակի պրեզենտացիան: Առաջին շնորհանդեսը կայացել է Ստեփանակերտում՝ հունվարի 26-ին: Եվ ես ցավում եմ, որ այս երկու շնորհանդեսներին գրքի հեղինակը չի կարող մասնակցել, եւ դուք լավ գիտեք, թե պատճառը որն է: Նա այսօր ապօրինի անազատության մեջ է: Բայց միեւնույն է, նման միջոցառումներ մենք պետք է անցկացնենք, որովհետեւ ծնվել է մի գիրք, որն իրավունք ունի ապրելու իր սեփական կյանքով: Գիրքը խորհուրդ ունի եւ ես կարծում եմ, որ շատ օգտակար կլինի մեր երիտասարդների համար: Նա կարող է սովորեցնել, թե ինչքան կարեւոր է սիրել հայրենիքը: Այնքան մեծ է հայրենասիրությունն այնտեղ, որ զարմանում ես: Երիտասարդները կսովորեն, թե ինչպես կարելի է հասնել հաջողությունների, թե մինչեւ հաջողության հասնելը այն դառը ճանապարհ է, անքուն գիշերներ են, քրտնաջան աշխատանք է, որ դա կորուստներ են… Ուզում եմ ասել նաեւ, որ գիրքը պատմական իմաստ ունի եւ մեր նորագույն պատմության էջերից մեկն է: Այնպիսի փաստեր կան, որ մեզ ստիպում են ավելի ճիշտ նայել մեր առօրյային, մեր իրականությանը: Գիրքը չի թողնում, որ մենք շփոթվենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031