Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Գոլոս» շոուի արդյունքները

Մայիս 16,2019 23:44

Ռուսաստանի Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Գոլոս» շոուի 6-րդ եթերաշրջանի արդյունքները՝ խոստովանելով, որ քվեարկությունը կրել է «արտաքին ազդեցություն»: Այժմ հաղթողին պարզելու համար հեռուստաալիքը կանցկացնի հատուկ շոու:

Մանկական «Գոլոսի» հերթական եթերաշրջանի հաղթող էր դարձել երգչուհի Ալսուի և բանկիր Յան Աբրամովի դուստրը՝ Միկելլա Աբրամովան: Տասնամյա Աբրամովան ստացել էր հեռուստադիտողների ձայների 56.5%-ը, իսկ եզրափակիչ անցած մյուս մասնակիցները՝ Մաքսիմ Երժանը և Վալերիա Կուզակովան՝ համապատասխանաբար 27.9% և 15.6% :

Սակայն Group-IB ընկերության անցկացրած ստուգումը ցույց է տվել, որ տեղի է ունեցել ձայների լցոնում, որն ազդել է քվեարկության արդյունքների վրա:

««Գոլոս.երեխաների» 6-րդ եթերաշրջանում տեղի ունեցածը պետք է լինի առաջին ու վերջին դեպքը, երբ ինչ-որ մեկը փորձել է կառավարել հեռուստադիտողների ընտրությունը»,- ասվում է Առաջին ալիքի հայտարարության մեջ:

Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը ավելի վաղ խոստովանել էր, որ «նկատվել են հախուռն քվեարկության նշաններ»՝ հօգուտ մասնակիցներից մեկի: Առաջին ալիքը և Group-IB-ն ստուգման առաջին փաստագրված արդյունքները ներկայացրել էին Talpa Media ընկերությանը (Նիդերլանդներ), որին պատկանում է «Գոլոս» շոուի իրավունքները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031