Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այսօր այստեղ ունենք բացակա պատասխանատու, որը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է». Մանե Թանդիլյանը՝ փոխվարչապետին ԱԺ կանչելու մասին

Հունիս 06,2019 11:59 Share

Ազգային ժողովում 2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումը շարունակվում է: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ եվրաինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց, թե որ երկրներն են վավերացրել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:

Նախարարին հարցրեցին՝ 2018-ի ընթացքում Հայաստան-ԵՄ մասնակցությամբ ի՞նչ ծրագրեր են իրականացվել Հայաստանում, որոնք են ավարտվել, որոնք են շարունակվում ու ինչ արդյունքներ ունենք: Զոհրաբ Մնացականյանն ի պատասխան ասաց, որ չի պատասխանելու այդ հարցին. «Որպեսզի ընդգրկուն պատասխան տանք, մեզ անհրաժեշտ է, որ միջգերատեսչական հանձնաժողովը, որի ղեկավար է Մհեր Գրիգորյանը, մենք բոլորս առիթ ունենանք դրան անդրադառնալ միասին: Շատ ծրագրեր կան ու առանձին վերցրած որեւէ բան ասելը կարող է խնդրահարույց լինել: ԱԳՆ-ն քաղաքականություն իրականացնող է, ծրագիր իրականացնող չէ»:

Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը արձագանքեց. «Իմ տպավորությամբ, մենք այսօր այստեղ ունենք բացակա պատասխանատու, որը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: Մենք պետք է սա նկատի ունենանք: Սա նաեւ ծրագրի կատարողականի հաշվետվությունն է ու սա պետք է նկատի ունենանք, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությունն ապահովենք, սա բացթողում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930