Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արեց՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին ներդրողներին փախցնելու համար. «168 ժամ»

Հունիս 06,2019 13:33 Share

Իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը մտավ անորոշությունների ու սպասումների երկար փուլ, որը պահպանվում է մինչև այժմ։ Իր գործունեության ընթացքում կառավարությունը լուրջ խոչընդոտներ ստեղծեց տնտեսվարողների համար։ Տուժեցին հատկապես օտարերկրյա ներդրումները, որոնք կտրուկ կրճատվեցին և, չնայած Նիկոլ Փաշինյանի խոստումներին, մինչև այժմ էլ չեն վերականգնվում։

Արդեն երկրորդ եռամսյակում արտաքին կապիտալի հոսքերը պակասեցին գրեթե 11 անգամ։ Մինչդեռ առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կրկնակի ավելի էին, քան հաջորդող վեց ամիսներին։ Խնդիրների առջև հայտնվեցին մի շարք կարևոր և խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք այսօր էլ շարունակում են մնալ նույն վիճակում։

Եվ ո՞վ էր այդ ամենի մեղավորը, եթե ոչ՝ կառավարությունը։ Վերջինս իրենից կախված ամեն ինչ արեց՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին ներդրողներին փախցնելու համար։

Տարբեր պատճառաբանություններով քրեական գործեր հարուցվեցին բազմաթիվ տնտեսվարողների նկատմամբ։ Այս ամենի հետևանքները շատ արագ արտահայտվեցին տնտեսական ցուցանիշների վրա։ Արդյունքում տարեվերջին տնտեսական աճի տեմպը տարեսկզբի համեմատ գրեթե կիսով չափ պակասեց։

Էապես դանդաղեց արտաքին առևտրի ակտիվությունը՝ պայմանավորված, առաջին հերթին, արտահանման ծավալներով։ Տարեվերջին արտահանման աճի տեմպն ավելի քան 4 անգամ ցածր էր առաջին կիսամյակի համեմատ։ Դեկտեմբերին նույնիսկ անկում գրանցվեց։

Զարգացման միտումներն իշխանափոխությունից հետո դանդաղեցին նաև մյուս գրեթե բոլոր ոլորտներում. շինարարության մեջ արձանագրվեց ընդամենը 4,5 տոկոս աճ։ Այն դեպքում, երբ տարեսկզբին հասնում էր 20 տոկոսի։ Արդյունաբերությունը մի կերպ 4,3 տոկոս աճ ապահովեց։

Փոխարենը՝ այդպես էլ անկումից դուրս չեկավ գյուղատնտեսությունը։ Արտադրության ծավալներն այս ոլորտում կրճատվեցին 7,6 տոկոսով։ Եվ դրա հիմնական մեղավորը կառավարությունն էր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930