Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Սարգսյանի ուշագրավ ճեպազրույցը. «Կոկորդիլոսները կառուցվածքով մոտ են թռչուններին. ինչ-որ ժամանակ նրանք թռչել են»

Հունիս 12,2019 14:12

«Ես սնահավատ չեմ, բայց այդ ծրագրին «աչքով տվողներ» կարող են լինել: Ամեն ինչ անելու ենք, որ խոչընդոտներ չլինեն, ներդրողը պատրաստակամ է: Ծրագիրը հայտնի է որպես կոկորդիլոսաբուծարան, բայց դա էկոայգի է լինելու՝ ալիքային լողավազանով, հեծանվահրապարակով, մանկական խաղահրապարակով, արագ սննդի կետերով, ռեստորաններով: Մաքսայինի հետ խնդիրները լուծվել են»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետի շուրջ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ մի ներդրող ցանկացավ նշյալ բիզնեսը մեկնարկել, իսկ մաքսայինում հնարավոր չէր եղել տարանջատել՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե ոչ: «Փորձում եք այնպես մեկնաբանել, թե թռչնի ձուն այլ կենդանու ձվից չենք տարանջատում»,-լրագրողներին մեղադրեց Գարիկ Սարգսյանը, ապա նշեց,-«հարցը հետեւյալն է՝ կոկորդիլոսի ձվի ներմուծման մաքսային կոդ չկա: Ներմուծվում է թռչնի ձվի անվան տակ, բայց իրականում դա կոկորդիլոսի ձու է: Սա է եղել պատմությունը, որը դարձրել էին…»:

Լրագրողները մարզպետին հիշեցրին կոկորդիլոսի՝ թռչուն լինել-չլինելու շուրջ իր ուշագրավ գրառումները, ինչին ի պատասխան Գարիկ Սարգսյանը ծիծաղելով ասաց. «Հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանել»: Փոխադարձ ծիծաղի ուղեկցությամբ մարզպետը շարունակեց բացատրել, որ կենդանիների մասնագետ է դարձել. «Կոկորդիլոսն իր կառուցվածքով մոտ է թռչուններին: Նա չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Ինչ-որ ժամանակ նրանք թռել են»:

Տեսանյութ։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի զավեշտալի զրույցը լրագրողների հետ` կոկորդիլոսների մասին

Gepostet von Aravot am Mittwoch, 12. Juni 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930