«Իբրև թե քննարկվում է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի նախագահի հարցը, բայց խոսում են ամեն ինչից՝ բացի բուն թեմայից։ Մի իշխանության օրոք, որի ժամանակ զոհվածների թիվը չասեմ՝ հաշվի առնելով մեր բոլորի հորդորը՝ անունները ցանկով հրապարակել, որևէ պատասխանատվություն համենայն դեպս մինչև այժմ չկրած իշխանությունը խոսում է ամեն ինչից, բացի դրանից»,- ԱԺ-ում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումից հետո եզրափակիչ ելույթում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
ՔՊ-ականների քննադատություններին, թե միայն ՀԷՑ-ից է խոսում, նա ասաց՝ դուք հարցնում եք ՀԷՑ-ից, ես պատասխանում եմ, գալիս, ասում եք՝ միայն ՀԷՑ-ից ես խոսում։ Անդրադառնալով Գարիկ Սարգսյանի այն հայտարարություններին, թե ՀԷՑ-ն ինչպես է վարվել Վեդի համայնքի հետ, Դավիթ Ղազինյանն ասաց․ «Արդեն մեկ տարի՝ ՀԷՑ մուտք չունեմ, ապահովեք մուտքի հնարավորությունը ՀԷՑ, կապացուցեմ՝ հարյուրավոր համայնքներ հենց տարվա սկզբին՝ չունենալով հաստատված բյուջե, նախորդինը սպառած եղած, մեր կողմից լավությունները կամ խնդրանքները բավարարվել են»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՀՅՈՒՆՅԱՆ
















































