Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան. «Ես նախկին իշխանությունների պալատական երգիչը չեմ եղել և չեմ էլ լինելու». Ա1+

Հունիս 12,2019 23:44

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրինությունը  հրատապ ասուլիս էր  հրավիրել՝ այսօր առավոտյան  տեղի ունեցած ակցիայից հետո։

ԳԱԱ պատմության ինստիտուտի  տնօրեն Աշոտ Մելքոնյանը պնդում է՝   ՍԴՀԿ   երիտասարդ անդամները  անհիմն մեղադրում են իրենց կեղծարարության  մեջ։ Ըստ նրա՝ երիտասարդները  ներկայացնում են նյութեր, որոնցում հղումներն արված  են արդեն չօգտագործվող դասագրքերից։

Պատմության ինստիտուտի տնօրենը անդրադառնում է նաեւ դասագրքերի որակին, ասում՝ ժամանակին իրենց  համար  դժվար է եղել գրելը, քանի որ «խորհրդային տարիներին խեղաթյուրված պատմությունը զրոյական վիճակից հասցրել են այնտեղ, որտեղ այսօր է»:

«Մենք կարողացանք այդքանը գրել,  մեզանից հետո, եթե երիտասարդ սերունդը կարող է ավելին գրել՝ թող գրի, բայց մենք հետամուտ ենք լինելու որ մեր գրածները չարտագրեն:

«Ես նախկին իշխանությունների պալատական երգիչը չեմ եղել և չեմ էլ լինելու»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։

Նա նաեւ դիմեց  ՍԴՀԿ ղեկավարությանը՝ « Գրեք ձեր կուսակցության պատմությունը , ի տարբերություն ՀՅԴ-ի, դուք դա չեք արել և այսօր պարտավոր եք անել»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930