Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ռոմանսը՝ «Նախագահական համերգաշարում»

Հունիս 17,2019 22:15

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում այսօր նախագահական նստավայրում կազմակերպվել է հայկական դասական ռոմանսի երեկո:

Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նախագահական նստավայրում կազմակերպված երեկոն նպատակ ուներ հանրությանը կրկին ճանաչելի ու հասանելի դարձնել հայկական ռոմանսն իր ողջ գեղեցկությամբ ու հուզականությամբ:

Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, հայտնի սոպրանո Անահիտ Մխիթարյանի, մեր լավագույն տենորներից մեկի՝ Լիպարիտ Ավետիսյանի և նրանց նվագակցող դաշնակահար, տարբեր ստուգատեսներում մրցանակների արժանացած Արմեն Աղաջանյանի կատարումների շնորհիվ ներկաները մասնակից են դարձել հիասքանչ մի երեկոյի:

Համերգից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տեղի է ունեցել ընդունելություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930