Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ ժամկետանց ապրանքներ իրացնելուց

Հունիս 24,2019 17:59

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետի հանձնարարականների հիման վրա, օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, հսկողություն են իրականացրել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող առևտրի օբյեկտներում, ինչի արդյունքում հայտնաբերվել են առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով ապրանքներ, տարբեր տեսակի սննդամթերք և խնամքի միջոցներ, ինչի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կազմվել են 16 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, ինչի համար նախատեսվում է հարյուրից մինչև երկու հարյուր հազար ՀՀ դրամի չափով վարչական տույժ: Մասնավորապես` Մովսես Խորենացու փողոցի թիվ 6 հասցեում գործող «Վաս» սուպերմարկետում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով սառը թեյ, առանց պիտանիության ժամկետի մակնշման հում ապխտած երշիկ, իսկ Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած հալած պանիրներ, կետչուպներ և սառեցված հավի միս:

Վերը նշված խանութների տնօրինությունը, խախտելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածի 14-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի պահանջները, փորձել է խոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին, չեն կատարել տեսուչների օրինական պահանջները և ցուցումները, իսկ «Էվրիկա-95» խանութում նույնիսկ փորձել են հսկողությունից թաքցնել պիտանիության ժամկետն անցած ապրանքները, սակայն այնուամենայնիվ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:

Երևանի քաղաքապետարանը հորդորում է բոլոր տնտեսվարողներին զերծ մնալ առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելուց, իսկ քաղաքացիներին` Երևան քաղաքում գործող առևտրի օբյեկտներում նման ապրանքներ հանդիպելիս ահազանգել Երևանի քաղաքապետարանի 1-05 թեժ-գծի հեռախոսահամարով:

Երևանի քաղաքապետարանը կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ ժամկետանց ապրանքներ իրացնելուցԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետի հանձնարարականների հիման վրա, օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, հսկողություն են իրականացրել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող առևտրի օբյեկտներում, ինչի արդյունքում հայտնաբերվել են առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով ապրանքներ, տարբեր տեսակի սննդամթերք և խնամքի միջոցներ, ինչի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կազմվել են 16 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, ինչի համար նախատեսվում է հարյուրից մինչև երկու հարյուր հազար ՀՀ դրամի չափով վարչական տույժ: Մասնավորապես` Մովսես Խորենացու փողոցի թիվ 6 հասցեում գործող «Վաս» սուպերմարկետում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով սառը թեյ, առանց պիտանիության ժամկետի մակնշման հում ապխտած երշիկ, իսկ Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած հալած պանիրներ, կետչուպներ և սառեցված հավի միս:Վերը նշված խանութների տնօրինությունը, խախտելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածի 14-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի պահանջները, փորձել է խոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին, չեն կատարել տեսուչների օրինական պահանջները և ցուցումները, իսկ «Էվրիկա-95» խանութում նույնիսկ փորձել են հսկողությունից թաքցնել պիտանիության ժամկետն անցած ապրանքները, սակայն այնուամենայնիվ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:Երևանի քաղաքապետարանը հորդորում է բոլոր տնտեսվարողներին զերծ մնալ առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելուց, իսկ քաղաքացիներին` Երևան քաղաքում գործող առևտրի օբյեկտներում նման ապրանքներ հանդիպելիս ահազանգել Երևանի քաղաքապետարանի 1-05 թեժ-գծի հեռախոսահամարով:

Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Montag, 24. Juni 2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930