Լրահոս
Օրվա լրահոսը

Գերակա շահ ճանաչված շենքը փորձել են հրկիզել. «Ա1+»

Հունիս 26,2019 16:56

Հրկիզման փորձ՝ Տերյան 23 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ: «SOS. Գերակա շահի անժամկետ պատանդներ», «Ո՛չ քանդելուն, այո՛ երեսպատելուն»  պաստառներով հայտնի շենքը, որը 2007թ. ճանաչվել է բացառիկ հանրային գերակա շահ,  փրկվել է այրվելուց: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ առավոտյան ժամը 6։30-ի մոտ: Տանտերը՝ Արմեն Միքայելյանը, ժպիտով է նշում, որ եթե տան դուռը 80 տարվա  չլիներ, պատկերն այլ կլիներ:

«Կիսաքնած վիճակում էի, լսեցի ճարճատյուն, դուրս եկա, ննջասենյակը դռան կողքին է, դուրս եկա, տեսնեմ՝ ամբողջը բոցավառված է, բռնակն էլ այնքան տաք էր, կինս դուրս եկավ, գոռաց փողոցում, բարեբախտաբար մի հեծանվորդ էր անցնում, բարձրացավ վերեւ, նեքեւի հարեւանները ջուր տվեցին, այդ ընթացքում եկան նաեւ հրշեջները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Տերյան 23 շենքի բնակիչ, տան սեփականատեր Արմեն Միքայելյանը:

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930