Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ «Grand Chess Tour»-ի փուլում

Հուլիս 02,2019 10:11 Share

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող շախմատի Գրանդ Չեսս Տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց աշխարհի թագի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:

Հինգ անընդմեջ ոչ-ոքիներից հետո սա Արոնյանի առաջին հաղթանակն էր այս մրցաշարում:

Այսօր գրոսմայստերները հանգստանում են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել