Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանին ասել է՝ շեֆ ջան, քեզ սարքում ենք ցմահ վարչապետ, մեզ էլ ինչ կտաս-կտաս»

Հուլիս 17,2019 21:12

«2019թ. Հայաստանը պետք է ունենա 2019թ. Սահմանադրական դատարան: Սա է քաղաքական խնդիրը, եւ որեւէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի: Ես հիմա կարող եմ ընդունել, որ այս ոչ այնքան հարմար վիճակում ՍԴ շատ անդամներ հայտնվել են ակամա՝ օրենսդրական մանիպուլիացիաների արդյունքում, որոնց նպատակը իրենք չեն եղել, բայց իրենք հայտնվել են մի իրավիճակում, որտեղ դժվար է թացը չորից տարբերել: Բայց այդ մանիպուլիացիայի հեղինակները չորս սուբյեկտ են՝ Սերժ Սարգսյան, Հրայր Թովմասյան, Գագիկ Հարությունյան եւ Հանրապետական խորհրդարանական մեծամասնություն»,- Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գագիկ Հարությունյանին  արագ դասավորել են, ասել են՝ առ քո փայը՝  ԲԴԽ-ն, Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանին ասել է՝ շեֆ ջան քեզ սարքում ենք ցմահ վարչապետ, մեզ էլ ինչ կտաս-կտաս; Ինքն էլ ասել է՝ մեր մեջ հարցեր կա՞ն, դու էլ ցմահ կդառնաս ՍԴ նախագահ: ՍԴ-ն բուդկայի նման սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031