Լրահոս
Օրվա լրահոսը

Սատկած ձկների ահազանգի հետքերով․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրություն է իրականացնում

Հուլիս 21,2019 19:29

Համացանցում տարածված Լոռու մ., Ստեփանավան քաղաքի Չքնաղ գետում հայտնաբերված սատկած ձկների ահազանգի հետքերով, ս.թ. հուլիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել «Սագամար» ՓԲԸ-ում:

Կատարվել է ջրի 4 նմուշառում՝ հորատանցքից դուրս եկող արտահոսքից, Չքնաղ գետի տարբեր հատվածներից և կոմունալ կենցաղային արտահոսքից: Նմուշներն ուղարկվել են անալիտիկ հետազոտությունների:
Ուսումնասիրության ընթացքում «Սագամար» ՓԲԸ-ից այլ արտահոսքեր չի արձանագրվել:

Բնակիչների կողմից նախկինում հայտնաբերված 12 հատ, 200 գ կարմրախայտ մուրծի տեսակի ձուկը փորձաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Դեպքի վայրում սատկած ձկներ չեն հայտնաբերվել: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համացանցում տարածված Լոռու մ., Ստեփանավան քաղաքի Չքնաղ գետում հայտնաբերված սատկած ձկների ահազանգի հետքերով, ս.թ. հուլիսի…

Gepostet von Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին am Sonntag, 21. Juli 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031