Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ երգչուհին կերգի Գյումրիի համար

Հուլիս 31,2019 16:57

Օգոստոսի 9-ին Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում կկայանա ժողովրդական և աշուղական երգերի սփյուռքահայ կատարող Կարմեն Աճեմյանի մենահամերգը` «Քեզ համար եմ երգում, իմ Գյումրի» խորագրով։ Նա առաջին անգամ է հանդես գալու Գյումրիում։ Միջոցառումը երգչուհու նվերն է իր սիրելի Գյումրիին։ Հնչելու են Շերամի, Հավասու, Շիրազի, Իսահակյանի ստեղծագործություններից։ Միջոցառմանը Կարմեն Աճեմյանի հետ միասին մասնակցելու են նաև Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի սաները։

Արդեն հասանելի է նաեւ Սեւակ Ամրոյանի եւ Կարմեն Աճեմյանի նոր տեսահոլովակը` «Ղարաբաղի զմրուխտ հավքերը»: Երգի հեղինակն է  Աշուղ Զաքարյանը, ռեժիսորը` Մարիամ Գևորգյանը, գործիքավորումը Գարեգին Առաքելյանինն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031