Լրահոս
Օրվա լրահոսը

Ունաի Էմերի. «Կգերադասեինք «Լիվերպուլի» հետ ընդհանրապես չխաղալ»

Օգոստոս 20,2019 15:00

Օգոստոսի 24-ին կայանալիք ԱՊԼ 3-ր տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելու է «Լիվերպուլին»:

Զինագործների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսելով առաջիկա խաղի մասին՝ ասել է. «Մենք երբեք չենք ցանկանում խաղալ «Լիվերպուլի» հետ: Մենք կգերադասեինք նրանց հետ ընդհանրապես չխաղալ: Մեզ բարդ փորձություն է սպասում: Ֆանատների եւ մեր բոլորի համար լավ է «Էնֆիլդ» մեկնել երկու տուրից հետո վեց միավորով:

Մեր նպատակը կրճատելն է հետ մնալը «Մանչեսթեր Սիթիից», «Լիվերպուլից», «Տոտենհեմից» եւ «Չելսիից»: Եվ միմյանց դեմ խաղերը շանս են՝ ցուցադրելու, որ մենք դրան կարող ենք հասնել»,-Էմերիին մեջբերում է Sky Sports-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031