Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Միհրանյան. Սերժ Սարգսյանի հետապնդումը կլինի երախտամոռության բարձրագույն աստիճանը, որովհետեւ նա սկուտեղի վրա իշխանությունը հանձնեց Փաշինյանին. «Հրապարակ»

Օգոստոս 22,2019 11:38

Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի հայտարարությունը զարմացրել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին։ «Կարդացի Միշայի ասածները, եւ ինձ համար շատ զարմանալի էր»,- ասաց Միհրանյանը։ «Փաշինյանը խոստացել էր, որ ոչ մի վենդետա չի լինելու, բայց նա ամեն ուժ գործադրում է, որպեսզի վրեժխնդիր լինի Քոչարյանից, իսկ Սերժ Սարգսյանի հետապնդումը կլինի տխմարության կամ երախտամոռության բարձրագույն աստիճանը, որովհետեւ Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա իշխանությունը հանձնեց Փաշինյանին ու գնաց։ Եվ ամենաբուռն երեւակայությունս թույլ չի տալիս, որ նման բան պատկերացնեմ։

Գիտեմ, որ Փաշինյանը պոպուլիստ է, բայց չեմ կարծում, որ այդքան եւ իրեն կդնի նման վիճակի մեջ»,- շարունակեց քաղաքագետը։

Պարոն Միհրանյանին փոխանցեցինք, որ գոնե ՀՔԾ-ից երեկվա դրությամբ հավաստիացնում էին, որ Սերժ Սարգսյանը որեւէ գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի, եւ ավելին՝ այդ մասին լուրերը գեներացվում են հենց ՀՀԿ-ից։ Խնդրեցինք, որ, որպես քաղաքագետ, պատասխանի՝ ինքը դրա բացատրությունն ունի՞։

Ի պատասխան՝ Անդրանիկ Միհրանյանն ասաց․ «Դժվար է ինձ ասել, հարցրեք Միշայից, որ ինքը կարողանա բացատրի, բայց որոշ իմաստով կարող եմ մեկնաբանել, որ գուցե դա հասարակության որեւէ մասին մոբիլիզացման ենթարկելու անհրաժեշտությո՞ւնն է՝ ցույց տալով, որ այդ վտանգները կան։ Եվ նաեւ այլ իմաստ էլ կա՝ ցույց տալ, որ այսօրվա Հայաստանի ղեկավարից ամեն ինչ սպասելի է։ Նույնիսկ այդպիսի՝ իր համար կործանարար մի քայլ։ Այսինքն՝ իռացիոնալ է, էմոցիոնալ եւ դեմագոգ, որ ամեն տեսակի քայլեր նրանից հնարավոր են եւ սպասելի»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031