Լրահոս
Օրվա լրահոսը

Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվեց «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը

Սեպտեմբեր 12,2019 10:39

Սեպտեմբերի 11-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում ցուցադրվեցին մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները:

Ծրագրի փոքրիկ շահառուները հնարավորություն ստացան ամռան 3 ամիսներին՝ ըստ իրենց նախասիրության հաճախելու նկարչության, խեցեգործության, հուլունքագործության, ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակների և, հմուտ մասնագետների օգնությամբ, ձեռք բերելու և զարգացնելու ստեղծագործական նոր հմտություններ:

Սաների համար կազմակերպվեցին ճանաչողական այցեր Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններ, «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան և «Մոսկվա» կինոթատրոն:

Ծրագիրը միտված էր խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, ինչպես նաև վերջիններիս ամառային արձակուրդի բովանդակալից անցկացմանը:

Հիշեցնենք, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 3-ից մեկնարկած՝ խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական խմբակներում ընդգրկվել էին հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների՝ 7-15 տարեկան ավելի քան 50 երեխա, ովքեր անվճար հիմունքներով մասնակցեցին «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագրով նախատեսված կրթամշակութային պարապմունքներին:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30