Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածների մայրերի համար կառավարությունից փոխհատուցում պահանջող ցուցարարը` ընտրակեղծարարի համբավով գեներալի տնտեսագետ օգնականն է

Սեպտեմբեր 19,2019 19:45

Այսօր կառավարության շենքի մոտ զոհվածների մայրերի հետ ցույց անողներից էր նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, որը եղել է ԱԺ-ում նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը: Մանուկյանն ինչ-որ բան էր ցանկանում ասել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդիպել էր ցուցարարների հետ, ընդհատեց եւ թույլ չտվեց շարունակի խոսքը, ասելով. «Դու Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք»:

Aravot.am-ն Մեսրոպ Մանուկյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ էր ուզում հարցնել Փաշինյանից: Մանուկյանը մեր հարցին հրաժարվեց պատասխանել, ասելով. «Թույլ տվեք չպատասխանեմ, հիմա ուզում եմ մի հատ վերլուծեմ իրավիճակը»:

 

Մեր այն հարցին էլ՝ արդյոք այդ կանանց ինքն է «հրավիրել» ցույցի, Մանուկյանը պատասխանեց. «Ոչ, իհարկե, ոչ»: Այդ դեպքում ո՞վ է կազմակերպել, ինչո՞ւ նման բան նախկինում չէին անում, հիշեցրեցինք, որ ցուցարար կանանց մեջ էր նաեւ նախկինում ԱԺ ընտրությունների ժամանակ ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի՝ Փաշինյանի վրա հարձակված կինը, այս ամենը լսելուց հետո  Մանուկյանն անջատեց հեռախոսը, հետո մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, միայն մեկ անգամ պատասխանեց, այն էլ տեղեկացնելու համար, որ 2-րդ գծով շատ կարեւոր հեռախոսազրույց է անում:

Մեսրոպ Մանուկյանը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս այս իշխանություններին քննադատություններով, օրինակ, նա հուլիսին հայտարարել էր «Ապրիլի 26-ի Ձեր հայտնի live միացման ժամանակ անդրադարձ կատարեցիք ՀՀ-ում օրինական գրանցված 562 043 աշխատողներին . . . Պարո՛ն Փաշինյան, որքան էլ ցավալի` Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հերթական ` հուլիսին կայացած նիստի գործադիր տնօրենի հաշվետվությունից ակնհայտ է դառնում, որ Ձեր կողմից հայտարարված թվերը իրականության հետ որեւէ աղերս չունեն: Դրանք մանիպուլատիվ են»:

Մեսրոպ Մանուկյանը պարգեւատրում է ստացել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից:

Մանուկյանը վերջին  շրջանում նաեւ տնտեսական վերլուծություններով ասուլիսներին է ներկայանում:

Ընդ որում, երբ 2017-ին կազմավորվում էր զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, եւ որի անդամ դարձան այսօր ցույցի գլխավոր դերակատար Մարգարիտա Խաչատրյանն ու Մեսրոպ Մանուկյանը, այն ժամանակ  մամուլը Մանուկյանի մասին գրեց՝. «…գեներալ Մանվելի օգնականն է՝ հայտնի ընտրակեղծարար Մեսրոպ Մանուկյանը, հուսով ենք՝ արդեն պարզ դարձավ թե նա հանրության հատկապես որ շերտերի մոտ եւ ինչ հեղինակություն ունի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30