Լրահոս
Օրվա լրահոսը

Գրին քարտը սկսել է ավելի հետաքրքրել Հայաստանի քաղաքացիներին. 2018թ. գրանցվել է դիմորդների աճ

Հոկտեմբեր 10,2019 19:33

2017 թվականի համեմատ 2018 թվականին 40 հազար 522-ով ավելացել է Հայաստանից  ԱՄՆ ներգաղթային վիզաների՝ գրին քարտերի դիմող քաղաքացիների ընդհանուր թիվը: Վիճակագրական տվյալները հրապարակված են  ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:

2018թ.  խաղարկությանը  ընդհանուր առմամբ դիմել է 267 հազար 67 ՀՀ քաղաքացի, որոնցից 110 հազար 725-ը եղել են դիմորդները, 156 հազար 342-ը դիմորդների ընտանիքի անդամները, 2016 և 2017 թվականներին՝ համապատասխանաբար 71 հազար 854 (դիմորդների ընտանիքի անդամները՝ 96 հազար 261, ընդհանուր՝ 168 հազար 115 քաղաքացի) և 96 հազար 389 մարդ (դիմորդների ընտանիքի անդամները՝ 130 հազար 156, ընդհանուր՝ 226 հազար 545 քաղաքացի):

Ուշագրավ է, որ 2018 թ. խաղարկության մասնակիցներից գրին քարտ են շահել 2844 մարդ:  2017 թվականին շահողների թիվը կազմել է 1669,  իսկ 2016-ին՝ 1277 մարդ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. gohar says:

    Վիկտորյա Անդրեասյան , խնդրում եմ կարդաք և հաշվարկներին հետևեք
    Applicants registered for the DV-2018 program were selected at random from 14,692,258 qualified entries (23,088,613 with derivatives) received during the 34-day application period that ran from noon, Eastern Daylight Time on Wednesday, October 4, 2016, until noon, Eastern Daylight Time on Monday, November 7, 2016.2018 թ.
    … Գրին քարդ շահողները վիճակախաղին մասնակցելու համար դիմել են դեռևս 2016 թ․ Հոկտեմբերին ։
    2844 հոգու շահումը հայտնի է դարձել
    2017 թ․ Մայիսի 5-ին։
    Հեղափոխությունից մեկ տարի առաջ։
    ․․․2017թ․ Հոկտեմբերից մինչև 2018 թ․ Սեպտեմբերը ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի են ունեցել հարցազրույցներ և ովքեր հաջողությամբ անցել են , նրանք էլ եկել են ԱՄՆ։
    Այսինքն բացարձակորեն կապ չունի Թավշյա Հեղափոխության հետ:
    Մասնակիցները գրանցվել էին դեռևս 1,5 տարի առաջ՝ նախկին իշխանությունների ժամանակ և
    շահել էին մինչև հեղափոխությունը։
    Ի՞նչ անեին, չգայի՞ն։
    Մի՛ քիչ տրամաբանորեն վերլուծեք, էլի։://travel.state.gov/content/travel/en/us-visas/immigrate/diversity-visa-program-entry/dv-2018-selected-entrants.html?fbclid=IwAR0b1qRALRbXwBcvHFrA21bsCTu9o-fBe-RlwnosmkN7j0HoOfWyVRFpxGs

    • Վիկտորյա says:

      Հարգելի՛ Գոհար,
      նյութում ներկայացված են զուտ վիճակագրական տվյալներ, թավշյա հեղափոխության մասին բացարձակապես խոսք չկա, որևէ խոսք չկա նաև այն մասին, որ թվերի փոփոխությունը որևէ կերպ կապ ունի Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների հետ:

      • gohar says:

        Բարև Ձեզ հարգելի Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ։
        Շնորհակալ եմ արձագանքի համար ։
        Բանը նրանում էր, որ Ձեզանից 2 օր առաջ , արդեն կարդացել էի ավելի ծավալուն մի տեղեկատվություն որտեղ շեշտադրված , մի քանի տեղում նշված էր․ ” Թավշյա հեղափոխությունից” հետո Գրին Քարդի շահումով վերջին 3 տարիներում մեկնողների վիճակագրական տվյալները, որոնցից 2018 թ տեսնում եք, որ ընդհանրապես կապ չուներ։
        Նույնիսկ մի վերլուծաբան էր նաև միջամտել այդ նյութում և նույնանման կարծիք հայտնելուց հետո ավելացրել, որ մարդիկ գնացել են և շարունակելու են գնալ, ապացուցելու համար որ այլ երկրում կարող են ինչ որ մի բան հասնել ։ Ափսոս, աղբյուրը չեմ նշել մոտս, որ Ձեզ ուղարկեի։
        Ակնարկը շատ թափանցիկ էր, և իմ մեկնաբանությունն էլ վերաբերվում էր առաջին կարդացածիս , և ոչ Ձեզ , մտածելով որ իմ նման ուրիշներն էլ արդեն տեղյակ կլինեն առաջինին ։
        Հարգանքներով Գոհար Բադալյան

  2. gohar says:

    “Առավոտ”, սա երկրորդ անգամն եմ գրում ։ Առաջինը գրվեց․” Ձեզ բլօկ ենք անում “

  3. gohar says:

    Ավելացնեմ, նաև որ դեռևս 2019-ի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը դեռ չկա։ Այս քանի օրը կլինի։ Այսինքն նրանք, ովքեր դիմել են 2017 թ Հօկտեմբերին , ստուգել են շահումը 2018 -ի Մայիսին , անցել են Դեսպամատանը հարցազրույց մինչև 2019 թ․ Սեպտեմբերի 30-ը, որից հետո նոր մեկնելու են ԱՄՆ։
    Ընդունենք, որ ակնարկը ՝ այն է ակտիվությունը աճել է Տավշյա հեղափոխությունից հիասթափվելու հետևանքով աբսուրդ է։
    2018-ի շահողները դիմել են դեռևս 2016-ին՝ նախկին իշխանավորների ժամանակ։ Առնվազն մեկ և կես տարի Հեղափոխությունից առաջ։

    https://travel.state.gov/content/dam/visas/Diversity-Visa/DVStatistics/DV%20AES%20statistics%20by%20FSC%202016-2018.pdf

  4. gohar says:

    Թավշյա՝ սխալմամբ Տավշյայի

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031