Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջալերեք, որ մեր երեխաները չմոռանան արվեստը. ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը փոքրիկներին է ներկայացրել իր և թոռնուհու հեղինակած գիրքը

Հոկտեմբեր 14,2019 10:48
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին և նրանց ծնողներին է ներկայացրել իր և թոռնուհու՝ Սավաննայի հեղինակած «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի հայերեն տարբերակը։

Նունե Սարգսյանը պատմել է հեքիաթի ստեղծման մասին, հատվածներ կարդացել գրքից եւ պատասխանել հետաքրքրասեր փոքրիկների հարցերին: «Երբ Սավաննան երեք տարեկան էր, ինձ խնդրեց հեքիաթ պատմել, և մենք սկսեցինք հեքիաթներ հորինել։ Երբ հորինում էինք, չէինք մտածում, որ մի օր գիրք կգրենք »,-պատմել է տիկին Սարգսյանը և ավելացրել. -Մի օր Սավաննային առաջարկեցի մեր պատմությունները գիրք դարձնել։ Ես նրան համոզեցի նաև, որ գրքի նկարներն ինքն անի։ Կենդանիներին ես ընտրեցի, իսկ անունները՝ Սավաննան»։

«Դուք էլ հորինեք հեքիաթներ և հրապարակեք դրանք»,-խոսքն ուղղելով փոքրիկներին՝ ասել է Նունե Սարգսյանը, իսկ ծնողներին խորհուրդ է տվել վաղ հասակից բացահայտել երեխաների տաղանդը։ «Քաջալերեք, որ մեր երեխաները չմոռանան արվեստը»,-նշել է նա։

Ոգևորված փոքրիկները տիկին Սարգսյանին պատմել են, թե իրենք ինչի մասին կցանկանային հեքիաթ գրել։ Նունե Սարգսյանը տեղեկացրել է, որ Սավաննայի հետ սկսել են աշխատել երկրորդ գրքի վրա, սակայն դեռևս չի բացահայտել հեքիաթի բովանդակությունը։

«Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր Ալվարդ Ջիվանյանը նշել է, որ տպավորված է Նունե Սարգսյանի և Սավաննայի գրքով, քանի որ նրանք կարողացել են «խնամքով ներկայացնել երեխաների չարաճճիությունները»։ «Բոլորիս երեխաները պատերին նկարում են, բայց բոլորս չէ, որ դա նկատում ենք: Տիկին Սարգսյանը դա նկատել և բացառիկ խնամքով ամրագրել է»,-ասել է «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչը և հույս հայտնել, որ տիկին Նունե Սարգսյանի հետ համագործակցությունը դեռ երկար կշարունակվի։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031