Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Վահե Գրիգորյանը ֆիքսել է, որ չկա Սահմանադրական դատարանի որեւէ իրավազոր նիստ, որից ինքը բացակայել է». Մարիա Կարապետյան

Հոկտեմբեր 20,2019 15:41

Aravot.am-ը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է մեկնաբանում մամուլի այն հրապարակումները, որ «Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն անցած 5 ամսվա ընթացքում ՍԴ-ի որեւէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, աշխատանքային որեւէ պարտականություն չի կատարել, սակայն պետբյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել»:

«168 ժամ» թերթը մեջբերել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, այն է՝ էական կարգապահական խախտում է «Սահմանադրական դատարանի դատավորի՝ ՍԴ նիստերից անհարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք եւ ավելի անգամ բացակայելը», ինչն էլ հիմք է ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու համար:

Մամուլում բարձրացվող այն հարցին՝ «Վահե Գրիգորյանին դատավոր ընտրած «Իմ քայլը» խմբակցությունն անցած ամիսներին որեւէ քայլ չի ձեռնարկել նրա կողմից դրսեւորվող անօրինական գործողություններին համապատասխան գնահատականներ տալու ուղղությամբ», Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրական դատարանը ճգնաժամի մեջ է։ Եվ այդ ճգնաժամը հանգուցալուծվելու է։ Եվ որքան խորանում է այդ ճգնաժամը, այդքան ավելի է մոտենում դրա հանգուցալուծումը։

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆիքսել է, որ չկա Սահմանադրական դատարանի որեւէ իրավազոր նիստ, որից ինքը բացակայել է։ Միեւնույն ժամանակ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը այս ճգնաժամը հաղթահարելու համար ներկայացրել է ստեղծված իրավիճակի խորքային վերլուծություն եւ լուծման ուղիների տարբերակներ։ Իմ տպավորությամբ նա հավուր պատշաճի կատարում է այն լիազորությունները, որոնք կարող է կատարել անհատապես։ Դրա վառ օրինակն է Սահմանադրական դատարան ուղղված դիմումներից մեկի հիման վրա գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին բարձրաձայնելն էր։

Ավելին նա նաեւ միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարանի երեք անդամների գործերից մեկի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ։ Այսպիսով գործող ճգնաժամի պայմաններում Վահե Գրիգորյանը երկրում սահմանադրական մշակույթի պահպանման եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման համար կատարում է իր անհատական պարտքը եւ պարտականությունները»։

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031