Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վնասներ կրեց թատրոնը Նազենի Ղարիբյանի որոշման արդյունքում. Ա1+

Հոկտեմբեր 25,2019 11:27

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը հույս ունի, որ նոյեմբերի 8-ից հետո, երբ վերջնական ուժի մեջ կմտնի դատարանի որոշումը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը կշարունակի իր բնականոն գործունեությունը և բոլոր այն հաջողությունները, որ ունեցել են, կշարունակվեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Կոնստանտին Օրբելյանը դատարանի վճռով վերականգնվել է թատրոնի տնօրենի պաշտոնում: «Ա1+»-ի հետ հեռախոսացրույցում, այն հարցին, թե ինչքանով է ազդել թատրոնի գործունեության վրա նրան թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու Նազենի Ղարիբյանի կայացրած որոշումը, պարոն Օրբելյանը պատասխանեց․

«Իմ հայցը դատարանն ամբողջությամբ բավարարել է, և պետք է հաշվարկվի պարապուրդի գումարն ու վճարվի: Սակայն ինչպե՞ս և ո՞վ պետք է հաշվարկի, թե այս ամիսների ընթացքում, երբ Նազենի Ղարիբյանի կամայական որոշման արդյունքում խաթարվել էր թատրոնի բնականոն աշխատանքը, որքա՞ն վնաս կրեց թատրոնը: Օպերային թատրոն պահելը պետության համար թանկ հաճույք է: Մեր թատրոնը 700 աշխատակից  ունի: Երբ աշխատանքի անցա, առաջին հերթին օգտագործելով իմ անունն ու կապերը, հովանավորներ, գումարներ սկսեցի փնտրել նոր ներկայացումների, նաև «իրենց դարն ապրած» լուսային սարքավորումները փոխելու և այլ հրատապ աշխատանքների համար: Իսկ այս դեպքերից հետո, քանի որ անորոշ իրավիճակ էր, թատրոնի հովանավորները դադարեցրին ֆինանսավորումը: Դադարեցվեցին նաև տարբեր մեծածավալ միջոցառումների, հյուրախաղերի հետ կապված պայմանավորվածությունները»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031