Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա էլ լու՞ռ ես, հա՛յ, երբ քո իսկ սառած հայացքի ներքո քո իսկ սուրբ տաճարների սյուներն են քանդվում»

Նոյեմբեր 04,2019 23:59

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի բոբիկ, մակերեսային ու ցանցառ գնահատականները հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի ու հայ գրականության վերաբերյալ, ոչ ավել ու ոչ պակաս, դավաճանական ակտ էր ընդդեմ հայ ժողովրդի:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու կողմից նման ելույթն իր նախադեպը չունեցող ու չմոռացվող սև խարան էր մեր ժողովրդի ճակատին:

Կրթության ոլորտի բազմաշերտ խնդիրներն ու կրթության մրցունակությունը բերել հանգեցնել հայ եկեղեցու ու հայոց պատմության, հայոց լեզվի ու հայ գրականության առարկաներին, դասագրքերին ու դրանց բովանդակությանը, ու սեփական ցանցառությունը կամ հնարավոր այլ նպատակադրումները փաթեթավորել «ազատության» ու«սակավամտության դեմ պայքարի» քողածածկույթով` մեջքից դարանակալ հարված էր մեր հավաքական ինքնությանը, մեր անցյալին, մեր ներկային ու մեր ապագային:

Հիմա էլ լու՞ռ եք, հոգևոր հայրե՛ր, որ կոչված եք ուղղորդելու ու առաջնորդելու ձեր հոտը, երբ այն վտանգված է: Հիմա էլ լու՞ռ եք, պատմաբաննե՛ր, լեզվաբաննե՛ր ու գրականագետնե՛ր, որ կոչված եք սերնդեսերունդ փոխանցելու մեր ինքնության այդ սուրբ բանալիները, ինչպես ձեզանից առաջ տասնյակ սերունդներ դժվարությամբ, բայց պատվով արել են անգամ, երբ նվաճված ենք եղել օտարի կողմից:

Հիմա էլ լու՞ռ ես, հա՛յ, երբ քո իսկ սառած հայացքի ներքո քո իսկ սուրբ տաճարների սյուներն են քանդվում:

Արթնացի՛ր, Հայաստան: Վաղը կարող է ուշ լինել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930