Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը պետության վրա կոպեկներ է «նստում». Արշակ Սադոյան

Նոյեմբեր 06,2019 17:19

«Անձամբ պահանջելու եմ, որ մեր դատական համակարգը արմատապես վերակառուցվի, ՍԴ կոչված կեղծիքը պետք է արմատապես վերափոխվի նոր սահմանադրության հիմքերով»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

Մյուս խնդիրն ըստ Արշակ Սադոյանի՝ 7 միլիոն հայ ժողովրդի հարցն է, որը սփռված է ողջ աշխարհով մեկ. «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 2050 թվին Հայաստանում կլինի 5 միլիոն մարդ, բայց ոչ մի խոսք չի ասվում դրսում մնացած 7 միլիոնի մասին: Նրանք պետք է ասիմիլացվե՞ն, գնան կորե՞ն որպես հայ»:

Նա նշեց, որ մի քանի անգամ զրուցել է Զարեհ Սինանյանի հետ ու մանրամասնեց. «Զարեհ Սինանյանի հետ մի քանի անգամ հանդիպել եմ, ասում էր հայրենադարձություն…այ ցավներդ տանեմ, զանգվածային հայրենադարձություն կազմակերպելու հնարավորություն դուք չունեք, չեք էլ կարող մոտ ապագայում ունենալ: Հնարավոր չէ հայերին հենց այնպես ՀՀ-ում հավաքել, այն էլ այն աշխարհում, որ ձեզնից շատերը կունենան այլ երկրներում իրենց աշխատանքի տեղեր»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե Հանրային խորհուրդը ոչինչ չի անում. անիմաստ գումար է ծախսվում այն պահելու համար, Արշակ Սադոյանն ասաց. «Մարդկանց վերջապես հասկացրեք, որ Հանրային խորհրդի անդամները ոչ մի կոպեկ պետությունից փող չեն ստանում և Հանրային խորհուրդը պետության վրա կոպեկներ է նստում»:

Արշակ Սադոյանն ասաց, որ իրենք միշտ բախվել են այն խնդրին, որ Հանրային խորհրդի խորhուրդները իշխանությունները չեն լսում. «Խորհուրդների 90 տոկոսից ավելին իշխանությունները չեն ընդունել, մենք ի՞նչ անենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930