Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր ուղևորները, որոնք գնել են «Ատլասգլոբալ» ավիաընկերության ավիատոմսեր, տեղեկացված են չվերթերի դադարեցման վերաբերյալ

Նոյեմբեր 28,2019 23:13

Հարգելի քաղաքացիներ,

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը ժամանակավորապես՝ նոյեմբերի 26-դեկտեմբերի 21-ը, դադարեցնում է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները: Այդ մասին նշված է նաև ավիաընկերության պաշտոնական կայքում:

Ըստ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի՝ «ASA Travel» ընկերության (Հայաստանում «Ատլասգլոբալ» ընկերության գլխավոր գործակալ) բոլոր ուղևորները, որոնք գնել են «Ատլասգլոբալ» ավիաընկերության ավիատոմսեր, տեղեկացված են չվերթերի դադարեցման վերաբերյալ:

Համաձայն ավիաընկերության կայքում տեղադրված տեղեկատվության գնված ավիատոմսերի վերադարձման գործընթացի մասին կհայտարարվի ավիաընկերության կայքում սույն թվականի դեկտեմբերի 16-ին:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930