Սոցիալական ցանցերը արագ են զարգանում Հայաստանում։ Շատ հայեր տարբեր սոցիալական մեդիաներում հաշիվներ ունեն և համացանցի ակտիվ օգտատերեր են։ Բայց մեծամասնության համար սոցիալական ցանցերը ժամանակ անցկացնելու մեկ այլ տարբերակ են և չեն համարվում մասնագիտություն կամ եկամտի աղբյուր։

Ժամանակին մարզադահլիճ՝ այժմ բիզնես կենտրոն Սևան քաղաքում, ինովացիոն բիզնես կենտրոնը արդեն դարձել է տուն նոր բիզնես գաղափարների և նախաձեռնությունների համար։ Սևանի քաղաքապետարանը և Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատը ստացել են դրամաշնորհ Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման (M4PEG) նախաձեռնության շրջանակներում։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Սևանում կայուն և էական տնտեսական աճին։ Բիզնես կենտրոնը ունի համատեղ օգտագործման աշխատանքային տարածքներ, հանդիպումների և կոնֆերանսների համար նախատեսված սենյակներ և տրամադրում է ժամանակակից տեխնիկա։

Կարդացեք նաև
«Լսել էի, որ Սևանում կա նորարարական բիզնես կենտրոն, որն օգնում է երիտասարդներին, որոնք ունեն գաղափարներ, բայց չգիտեն ինչպես սկսել և ինչ անել»,- ասում է Զոյան, որը որոշեց փորձել ծրագիրը՝ նախքան դրա մասին ավելի շատ բան իմանալը։
Զոյան սովորեց՝ ինչպես մշակել բիզնես պլանը և այժմ ցանկանում է բացել մարքեթինգային կենտրոն և զարգացնել իր քաղաքը։ «Ես կսովորեցնեմ մարքեթինգ և մեր կենտրոնում կտրամադրենք SMM ծառայություններ»։
Չնայած երիտասարդ տարիքում իր հաջողություններին՝ Զոյան չի շտապում և պլանավորում է իրականացնել իր ծրագիրը մի քանի տարուց։ Նա կարծում է, որ պետք է դեռ սովորի և գտնի իր պես մտածող մարքեթոլոգների, որպեսզի կարողանա հասնել հաջողության։ Զոյան պահպանել է իր կապերը բիզնես կենտրոնի հետ և այժմ այնտեղ կամավորական աշխատանք է կատարում։

Ֆինանսավորելով մեկ նախագիծ, Եվրամիությունը ազդեցություն է ունենում տասնյակ մարդկանց վրա։ Ինչպես Զոյան, այլ մարդիկ ևս կարող են իրենց երազանքները իրականություն դարձնել, և այն կունենա ազդեցություն ավելի շատ մարդկանց վրա, քան նախատեսված էր։ Բայց սա էլ շղթայի ավարտը չէ։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Սույն հոդվածը պատրաստվել է «ԵՄ Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես հեղինակին:


















































