Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը Դոհայում կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին

Դեկտեմբեր 14,2019 14:48

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին:

«Դոհա ֆորումը» երկխոսության միջազգային հեղինակավոր հարթակ է, որը հիմնվել է 2000 թվականին և համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները քննարկելու, դրանց լուծման գաղափարների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով:

«Դոհա ֆորում-2019»-ը անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով՝ նպատակ ունենալով երկխոսություն ծավալել արագ փոփոխվող աշխարհի զարգացման միտումների և ժամանակակից պահանջներին համապատասխան՝ կառավարման առավել արդյունավետ համակարգեր ստեղծելու շուրջ:

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031