Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը

Դեկտեմբեր 14,2019 18:45

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով այսօր Դոհայում ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը: Նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի ելույթը ֆորումի լիագումար նիստին:

Հեղինակավոր այս ֆորումը, որը միավորում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների, այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով:

Ֆորումի մասնակցների թվում են նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Թիջանի Մուհամմադ-Բանդեն, Մալայզիայի վարչապետ Մահաթիր Մոհամադը, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 250 բանախոսներն ու շուրջ 3000 մասնակիցները ֆորումի երկու օրերի ընթացքում քննարկելու են արագ փոփոխվող աշխարհի զարգացման միտումներն ու ժամանակակից պահանջներին համապատասխան՝ կառավարման արդյունավետ համակարգեր ստեղծելու հարցերը:

Ֆորումի գործընկերներն են այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Մյունխենի անվտանգության համաժողովը, Չեթըմ հաուզը, Միջազգային ճգնաժամային խումբը:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031