Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներն իմ փոքրիկ մուսաներն են․ լույս է տեսել Նունե Սարգսյանի նոր մանկական գիրքը

Դեկտեմբեր 20,2019 13:57

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը դեկտեմբերի 19-ին հյուրընկալվել էր «Զանգակ» հրատարակչությունում՝ ներկայացնելու իր նոր գիրքը և հանդիպելու փոքրիկ ընթերցողների հետ։ «Կախարդական կոճակներ» ստեղծագործությունը 2005 թվականին Երևանում տպագրված «Սադափ․ հեքիաթ, որն իսկապես կատարվեց» գրքի երկրորդ հրատարակությունն է։ Հեքիաթն ութամյա աղջնակ Սադափ Դարզիի մասին է, ով ցանկանում է ամբողջ աշխարհը փրկել խնդիրներից։

«Մեր փոքրիկները, կարծում եմ, այս նույն բնավորությունն ունեն։ Մեր հայ փոքրիկները ցանկանում եմ փրկել աշխարհը, որպեսզի այն լինի խաղաղ, մաքուր, բնությունը՝ չաղտոտված, մարդիկ ապրեն հաշտ ու համերաշխ։ Սա է մեր փոքրիկների սկզբունքը, և ես հենց դա եմ հաղորդել իմ գրքում՝ փորձելով այդ ներշնչանքը տալ փոքրիկ ընթերցողին»,- լրագրողների հետ զրույցում նշել է տիկին Նունե Սարգսյանը։

Գրքում ներկայացվում է նաև, թե որքան կարևոր է ընտանիքը երեխաների կյանքում։ «Ընտանիքի ամրությունը, երեխաների կապվածությունն իրենց ընտանիքի անդամներին կարևոր է, և ես ուզում եմ ներշնչել մեր երեխաներին, թե ինչքան կարևոր է ընտանիքը յուրաքանչյուր փոքրիկի կյանքում»,- ընդգծել է Նունե Սարգսյանը։

Հանրապետության նախագահի տիկինը, ով վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան, երեխաներին համարում է իր փոքրիկ մուսաները։ «Երեխաներն իմ մտքերի աղբյուրն են։ Ես նրանցից սովորում եմ, նրանցից քաղում եմ գաղափարներ։ Փոքրերը դեռ մաքուր են ու անարատ, և նրանց մտքերն ու արտահայտած գաղափարները շատ մոտ են բնությանը։ Երբեք չեմ խուսափում նրանց հետ շփվել և զրուցել»,- ասել է Նունե Սարգսյանը։

«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի խոսքով՝ Նունե Սարգսյանի հետ համագործակցությունը մեկնարկել է այս տարի, և սա արդեն երրորդ հրատարակված գիրքն է։

Միջոցառման շրջանակում «Կախարդական կոճակներ»-ից մի հատված է բեմադրվել: Հերոսների կերպարները մարմնավորել են Երևանի թիվ 32 գրադարանի փոքրիկ ընթերցողները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031