Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայ, լավ էլի». քաղաքապետի արձագանքը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին հարցին

Դեկտեմբեր 21,2019 21:58

«Տեսնենք՝ տոներն անցնեն, նոր կգնահատենք: Մեկը մյուսի հետ կապ չունի: Նա էլ ենք անում, նա էլ: Բոլորն էլ պետք է արվի: Զուգահեռ աշխատանքի մեջ է գաղտնիքը, ոչ թե մեկ անելիքի վրա կենտրոնանալու»,- Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր պատասխանելով հարցին՝ «քաղաքացիները դժգոհում են, որ վերելակ սարքելու փոխարեն տոնական միջոցառումների վրա է Քաղաքապետարանը մեծ գումարներ ծախսում», ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա վստահեցրեց, որ եկող տարում Երեւանում մեծ փոփոխություններ են սպասվում. «Ինձ համար առաջնահերթությունը տրանսպորտն է, որի առնչությամբ այս տարի արդեն մեծ աշխատանք է արվել: Քննարկումների փուլն անցել ենք, իրագործման փուլում ենք, կոնկրետ աշխատանքների ենք անցել: Ծրագրի իրականացումը 2-4 տարի կտեւի»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ավագանի Դավիթ Խաժակյանի հայտարարությանն այն մասին, որ Հայկ Մարությանն անցել է պաշտոնեական լիազորությունները, Մարությանն արձագանքեց. «Վայ, լավ էլի, նման բան գոյություն չունի բնականաբար: Ինչի՞ մասին է խոսքը»:

Անդրադառնալով «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանին հետ կանչելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» քննարկումներին՝ Հայկ Մարությանը նշեց. «Դա իրենց գործն է, կուսակցական հարց է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031