Լրահոս
Օրվա լրահոսը

Զինթոշակառուն դադարեցրել է հացադուլը․ պաշտպանության նախարարությունը խոստացել է աջակցել. Ա1+

Դեկտեմբեր 27,2019 18:20

Զինթոշակառու, 5 երեխայի հայր, ենթասպա Մխիթար Ալումյանը դեկտեմբերի 10-ից Պաշտպանության նախարարության շենքի մոտ հացադուլ էր հայտարարել։ Ալումյանն ասում էր, որ Պաշտպանության նախարարությունն իրեն նոր բնակարան էր խոստացել կամ բնակարանը վերանորոգել։ Ալումյանն հայտնել էր, որ նախարարությունը բնակարան տրամադրելու կամ բնակարանը վերանորոգելու համար գրություն է պատրաստած եղել։

Արդեն երեկ Պաշտպանության նախարարության շենքի մոտ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ Ալումյանի բնակարանի համար ոչ թե գումարի տրամադրման գրություն է պատրաստված եղել, այլ ուղղակի գնահատում է կատարվել, թե որքան կարժենա վերանորոգումը։ Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ նախարարությունն ուղղակի պետք է քայլեր ձեռնարկեր, օրինակ, մի բարերարի գտներ՝ գումարը տրամադրելու համար։

«Ա1+»-ի հետ զրույցում այսօր Ալումյանն ասաց, որ առավոտյան ռազմական ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ռազմական ոստիկանություն, և ռազմական ոստիկանության պետի տեղակալի հետ է հանդիպել, որից հետո Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Միսակ Սահակյանի հետ։

«Խոսացինք, բարերար է ինչ-որ հայտնվել, ում միջոցով մինչև գարուն տունս կամ սարքեն կամ նոր տուն գնեն ընտանիքիս համար։ Բացի այդ էլ աշխատանք խոստացան, մարտ ամսին Եղվարդի հացահատիկի ջրաղացում բանվորության աշխատանք՝ օրեկան 15 հազար դրամով»,- նշեց նա։

Ալումյանն ասաց, որ համաձայնության են եկել, որ ինքը գալիս է տուն, իսկ պաշտպանության նախարարությունը կատարում է իր խոստումը․ «Նրանց մեջ նկատեցի, որ իրոք արդեն ուզում են ամեն ինչ անել, որովհետև իրենց բերանի խոսքն եմ ասում՝ «Մենք ուզում ենք հայի օջախ փրկենք, ոչ թե կործանենք»»։

Զինթոշակառուն նշեց, որ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղի ունեցածը կներկայացնի ժողովրդին։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031