Լրահոս
Օրվա լրահոսը

Եղևնիների սպանդ Արթիկում. shamshyan.com

Դեկտեմբեր 29,2019 21:01

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Արթիկ քաղաքի բնակիչներից, ովքեր զայրացած ու արդարացիորեն բարձրաձայնում էին, որ անհայտ անձը կամ անձինք երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Արթիկ քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Խաղաղության զբոսայգուց», Շախմատի տան հարևանությամբ քոքից կտրել են հսկայական եղևնիներ:

Ինչպես Արթիկից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները մատնացույց անելով նշված վայրը, ասում էին. «Տեսնես ով կամ ովքեր են այն սրիկաները, որ անմարդկային կերպով ծառերի սպանդ են իրականացրել:

Քոքից կտրել են մի քանի հաստաբուն եղևնի: Մենք ունենք կասկածներ, որ դրանք կտրվել են Արթիկի Գլխավոր տոնածառի համար, սակայն դա պետք է պարզեն ոստիկանները: Եթե իրոք պարզվի, որ մի քանի օրվա հաճույքի համար Արթիկի քաղաքապետարանի պաշտոնյաները բնության նկատմամբ նման վանդալիզմ են իրականացրել, ապա կարելի է թույլ տվողներին ու կտրողներին պարտադրել, որպեսզի նշված այգին ոչ միայն բարեկարգեն, այլ մի 100 հատ էլ եղևնի տնկեն: Իհարկե, նաև ենթարկվեն պատասխանատվության»:

Ֆոտոլրագրողի հարցին, թե որքանով են վստահ, որ Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներն են արել, մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Կրակն առանց ծուխ չի լինում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031