Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Ձեր կողմից դրված ավանդույթի շնորհիվ վստահաբար այլ գործարարներ ևս միանալու են այս գործին և նորից օգնեն քաղաքին»

Դեկտեմբեր 30,2019 22:25

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող այն ընկերությունների ներկայացուցիչներին ու անհատներին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել համայնքին: Շնորհակալություն հայտնելով քաղաքի գործընկերն ու աջակիցը դառնալու համար՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը և համոզմունք հայտնել, որ ձևավորվող այս մշակույթը լինելու է վարակիչ:

«Ձեր կողմից դրված ավանդույթի շնորհիվ վստահաբար այլ գործարարներ ևս միանալու են այս գործին և նորից օգնեն քաղաքին: Այս գործը մնայուն է: 30 տարվա մեջ այսպիսի հզորություն և այսպիսի նոր չափանիշներով հագեցած տեխնիկա չի ունեցել համայնքը: Եվ այս գործի հիմքում առաջինները, այսպես ասած, պիոներները դուք եք, և ես քաղաքի անունից ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ: Դուք մասնակցում եք ձեր քաղաքի կառուցմանը: Եվ շատ բնական է, որ այդ գործին մասնակցում են հենց այն մարդիկ, ովքեր աշխատում և արարում են այստեղ»,- նշել է քաղաքապետն ու հավելել, որ քաղաքը կանգնած է բոլոր այն մարդկանց կողքին ովքեր ստեղծող են և իրենց հետևից հետք են թողնում:

Երևան համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ն.գ. Տյան Էրլունին, «Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն», «Ալեքս էնդ հոլդինգ», «Ավանգարդ մոթորս», «Բյուրեղ Բնակելի Թաղամաս», «Էյչ Բի Էմ գրուպ», «Ն և Ս Քոնսթրաքշն», «Տերյան 5» ընկերություններին, ինչպես նաև Հայրապետ Հովհաննիսյանին և Սարգիս Խուրշուդյանին:

Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031