Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ վտանգավոր հետևանք կարող է ունենալ շատ քնելը

Հունվար 01,2020 13:25 Share

Մարդիկ, որոնք քնում են օրական 11 ժամից ավելի կամ 4 ժամից պակաս, ավելի շատ են հակված թոքերի ֆիբրոզի, քան նրանք, ովքեր քնում են մոտ 7 ժամ:

Այսպիսի եզրակացության են հանգել Մանչեսթերի, Օքսֆորդի, Նյուքասլ համալսարանների, Լոնդոնի և Տորոնտոյի համալսարանական քոլեջների, ինչպես նաև NHS հիմնադրամի հետազոտական ​​խմբի գիտնականները: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են MedicalExpress-ում:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են բրիտանական կենսաբանկում առկա տվյալները:

Այն մարդիկ, որոնք բավարար չափով չեն քնում կամ 4 ժամից պակաս են քնում, կրկնապատկում են թոքերի ֆիբրոզի զարգացման հավանականությունը:

Իսկ նրանք, որոնք քնում են օրական 11 ժամ և ավելի` եռապատկում են այն:

Թոքերի ֆիբրոզի զարգացման հավանականությունը մեծ է նաև այն մարդկանց մոտ, որոնք ուշ գիշերին են պառկում քնելու:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում թոքերի ֆիբրոզի հետևանքով ամեն տարի մահանում է առնվազն 500.000 մարդ, մոտավորապես այնքան, ինչքան լեյկոզի հետևանքով:

Թոքերի ֆիբրոզը կարող է առաջացնել թոքերի դիսֆունկցիա և հանգեցնել շնչառական գործառույթի անբավարարության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031