Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախուզվողին հայտնաբերել են բժշկական կենտրոնում

Հունվար 02,2020 18:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Արմավիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին բժշկական կենտրոնում

Հունվարի 1-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Արմավիր» Բ/Կ-ից բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Վարազդատ Հ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 13-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: