Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման խախտումներից ևս մեկը. Արսեն Բաբայան

Հունվար 07,2020 19:14

Արդյոք պատգամավոր Վ․Հովակիմյանի առաջարկությունների հիման վրա ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքը կարող էր փոփոխվել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ։

Ազգային ժողովի պաշտոնական կայքում սույն նախագծի պատմության բաժնում թեպետ առաջարկների ամփոփաթերթ հատվածը դատարկ է, այնուամենայնիվ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը, երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակի հետ համադրելիս, պարզ է դառնում, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում կատարվել են փոփոխություններ։ Թե ինչպես են կատարվել փոփոխությունները, պարզ է դառնում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի 10.12.2019 թ. արտահերթ նիստի տեսաձայնագրությունը դիտելիս (https://www.youtube.com/watch?v=1PpEd_5EuzE):

Տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ պատգամավոր Վ․ Հովակիմյանը կատարում է համապատասխան առաջարկություններ, հիմնական զեկուցողը և հարակից զեկուցողները ասում են, որ դրանք իրենց համար ընդունելի են, առարկություն չի լինում և նախագիծը քվեարկության է դրվում համապատասխան փոփոխություններով։

Այնինչ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը և Կառավարությունը, ինչպես նաև հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ»:

Պատգամավոր Վ․ Հովակիմյանի կողմից կատարված առաջարկությունները չեն վերաբերվել շրջանառության մեջ դրված, այսինքն` առաջին ընթերցման դրված նախագծի փոփոխված դրույթներին: Հետևաբար` այդ փոփոխությունները առաջարկվել են ոչ իրավասու սուբյեկտի կողմից, հետևաբար դրանք չէին կարող ընդհանրապես քննարկվել, ընդունվել և այդ տեսքով այն ներկայացվել երկրորդ ընթերցման։

Շարունակելի…

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031