Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին եւ AntiFake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը տեղեկացնում են, որ հարձակումներ են արվել իրենց ֆեյսբուքյան էջերի վրա:
Բորիս Մուրազին մասնավորապես վստահություն է հայտնել, որ ֆեյսբուքյան իր էջը առավոտյան կոտրել են ու ընթերցել անձնական նամակագրությունը. «Դիմում եմ միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի արձագանքեն իմ նկատմամբ այս ճնշման փորձին։ Նաև տեղեկացնում եմ, որ իմ անձնական կյանքին վերաբերվող ցանկացած տեղեկատվության տարածում կհամարեմ Նիկոլ Փաշինյանի պատվերը։
Դիմում եմ նաև լրագրող գործընկերներիս, որպեսզի իրենց ուշադրության կենտրոնում պահեն այս խնդիրը։ Այս սցենարը նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող այլ լրագրողների և խմբագիրների է սպառնում»:

Կարդացեք նաև
Ըստ նրա՝ «Եթե սկզբում կասկածում էի, որ իմ ֆեյսբուքյան էջը կոտրելու ջանքերը կապված է AntiFake.am-ի հրապարակումների հետ, ապա հիմա կասկած անգամ չունեմ։ Այս միջոցով անմիտ փորձ է արվել տեղեկություններ ստանալ AntiFake.am-ի հրապարակումների աղբյուրների վերաբերյալ, ինչը, ինչ խոսք, չի հաջողվել»:
Աստղիկ Մաթեւոսյանը եւս գրել է. «Այս ամենը պետք է արժանանա լրագրողական հանրության, քաղհասարակության ներկայացուցիչների ուշադրությանն ու գնահատականին, քանի որ թիրախավորված են բոլոր այն լրագրողներն ու խմբագիրները, որոնք «համարձակվել են» հրապարակումներ անել Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մասին։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի Հանրապետությունում խոսքի և մամուլի ազատության պաշտպանության մակարդակի մասին»:





















































