Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ

Հունվար 17,2020 19:45

Ինչպես նշել էինք ավելի վաղ՝ ԵՀՄՖ նախագահությունն ու ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը նամակներով դիմել էին Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյին ՝ պահանջելով բացատրություն Դրեզդենի Semper Opera Ball-ի ներկայացման մեջ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի ազգայնամոլական ցանկությամբ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության կասեցման շուրջ։ Աշոտ Գրիգորյանի նամակին մեկ օրում տվել է պատասխան Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյի անունից։

ԵՀՄՖ նախագահի պատասխանը, որը կլինի խիստ՝ կներկայացնենք մոտ օրերս։
Նշենք, որ եթե պրն Գրիգորյանին հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի և վերջինիս հետ աշխատող գործակալության ղեկավար Ռենե Մասսիսի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա անկասկած՝ Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության, ինչին, անկասկած՝ հետամուտ կլինի ԵՀՄՖ-ն։

ԵՀՄՖ նախագահության և ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի նամակները (կցվում են)՝ ուղղված Semper Opera Ball-ի…

Gepostet von Forum of Armenian Associations of Europe am Donnerstag, 16. Januar 2020

 

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈԻՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031