Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական-քաղաքական գործիչների արձագանքը Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

Հունվար 17,2020 22:56

Ինչպես արդեն հայտնի է, այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ։

 

Երկու տարուց ավելի փոխգործակցության շրջանակներում, որպես Արցախի հանրապետության ԱԱԾ տնօրեն, մեր Հայրենիքի (ԱՀ և ՀՀ) անվտանգության ապահովման խնդիրներով գործակցել եմ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ մայոր Գեորգի Կուտոյանի հետ:
Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին ողբերգական մահվան կապակցությամբ:

Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ

ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Երկու տարուց ավելի փոխգործակցության շրջանակներում,որպես Արցախի հանրապետության ԱԱԾ տնօրեն,մեր Հայրենիքի (ԱՀ և ՀՀ)…

Gepostet von Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян am Freitag, 17. Januar 2020

Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:

Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:

Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով:

Արման ԹԱԹՈՅԱՆ
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ…

Gepostet von Arman Tatoyan am Freitag, 17. Januar 2020

Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Շատ եմ ցավում կատարվածի համար։

Զարուհի ԲԱԹՈՅԱՆ
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Շատ եմ ցավում կատարվածի համար։

Gepostet von Zara Batoyan am Freitag, 17. Januar 2020

Կրկին անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ 2018թ. ապրիլից հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Հանգչիր խաղաղությամբ, իմ լավ ու համեստ ընկեր . . .

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

«ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Կրկին անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ 2018թ. ապրիլից հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների համար…

Gepostet von Artur Ghazinyan am Freitag, 17. Januar 2020

Բավական է իրար արյունով ուրախանանք` իրար ցավ պատճառելով։ Ախր ուղիղ հակառակը պիտի անել` պիտի հոգատար լինել իրար հանդեպ, իրար ցավ զգալ, իրար ցավին դարման լինել, իրար փայփայել ու իրար պաշտպանել։ Ախր երբ ենք հասկանալու սա:

Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։ Աստված հոգին լուսավորի։

Թևան ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Բավական է իրար արյունով ուրախանանք` իրար ցավ պատճառելով։ Ախր ուղիղ հակառակը պիտի անել` պիտի հոգատար լինել իրար հանդեպ,…

Gepostet von Tevan J. Poghosyan am Freitag, 17. Januar 2020

Մարդկային առումով անընկալելի, ցավալի ու ողբեգական է Գեորգի Կուտոյանի մահը։ Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ։ Հանգչես խաղաղությամբ…

Հ.Գ. Մարդկային խնդրանք ունեմ իշխանական քարոզչամեքենայի պատասխանատուներին՝ առաջին պլանից հետ քաշեք ձեր դիակապտությամբ զբաղվող ու սրբություն չունեցող երեւույթներին։ Իրենք ձեր ԲՈԼՈՐԻ մասին անգամ չեզոք կարծիք կազմել չեն թողնում…

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱԺ ՆԱԽԿԻՆ ՓՈԽԽՈՍՆԱԿ

Մարդկային առումով անընկալելի, ցավալի ու ողբեգական է Գեորգի Կուտոյանի մահը։ Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին ու…

Gepostet von Arpine Hovhannisyan am Freitag, 17. Januar 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031