Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի մասնակցության հարցը շարունակում է մնալ օրակարգային». Զոհրաբ Մնացականյան

Հունվար 22,2020 20:40

«Մենք պատրաստ ենք հանդիպման: Որոշակի պայմանավորվածություններ ունենք համանախագահների հետ միասին՝ ուրվագծելու, թե ինչպես ենք աշխատում այս տարվա ընթացքում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առաջիկայում հնարավոր հանդիպմանը: «Ունենք պայմանավորվածություն եւ սպասում ենք, որ մոտ ժամանակներս կարող ենք հանդիպել:

Այդ մասին հայտարարությունը կլինի համաձայնեցված հայտարարության տեսքով: Խոսքն ադրբեջանական կողմի հետ միջնորդների մասնակցությամբ հանդիպման մասին է»,-տեղեկացրեց Մնացականյանը:

Նա նաեւ շեշտեց, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցը հայկական կողմի համար շարունակում է մնալ օրակարգային. «Մեզ համար էական է ապահովել, որ ընտրված իշխանություն ունեցող սուբյեկտի մասնակցության հարցը կարեւոր է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031