Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակցություններից խուսափելու որեւէ նպատակ չունենք». ՀՀ ԱԳ նախարարը՝ Ադրբեջանին

Հունվար 22,2020 19:55

«Բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում: Իհարկե, ընտրությունները հանգամանք են, մենք դա նկատի ենք առնում, բայց նաեւ շեշտում ենք, որ բանակցություններն անհրաժեշտ գործընթաց են»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանում այս տարի սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն ինչպիսի՞ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա:

«Մենք բանակցություններից խուսափելու որեւէ նպատակ չունենք: Եթե մյուս կողմը գտնում է, որ այդ կարողությունն ունի, եւ որ դա չի անդրադառնում ընտրական գործընթացի վրա, մենք առավել եւս խնդիր չունենք եւ ցանկացած պահի պատրաստ ենք»,-վստահեցրեց Զոհրաբ Մնացականյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031